ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա ծառայողը Կոտայքում մեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

1

Հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի 01 DD 102 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանց գնալուց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ Գոռ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով սպա է։ 

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս