ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 710 պացիենտ, վարակվել՝ 489 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 489 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 31 հազար 392է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 710 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 234-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 19 հազար 419 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 559 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 180-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է  133 հազար 104  քաղաքացի:  --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս