Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 981 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 851:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4851 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 231-ը:  --0—ՄՀ