Քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների արձագանքը նման է հիվանդ մարդու հոգոցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 11, 24News

արայիկ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակը վերադարձնելու որոշմանը։

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների­ հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»,-գրել է Արցախի նախագահը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս