Ակտաու-Երևան չարտերային չվերթը կկայանա հուլիսի 12-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24Newsс

չվերթ

Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան SCAT ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը: Այն կայանալու է հուլիսի 12-ին՝ ժամը 00:05-ին։ Չվերթն իրականացվելու է կոմերցիոն հիմունքներով: Տոմսի արժեքը՝ 180 դոլար։ Դրանք կարելի է գնել ավիաընկերության www.scat.kz կայքից կամ դրամարկղից՝ տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

«Հիշեցնում ենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:

Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայտնում ենք, որ ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանատնից։   --0—ՄՀ   

Տեսանյութեր

Live

Լրահոս