ԱՄՆ-ն հրթիռ է մշակում, որը 17 անգամ ավելի արագ է, քան որևէ այլ հրթիռ․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Թրամփ

ԱՄՆ-ն գերձայնային հրթիռ է  մշակում, որը 17 անգամ ավելի մեծ արագություն է զարգացնում  ներկայում գոյություն ունեցող համանման մոդելներից: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝  ԶՈւ Հարավային հրամանատարության շտաբ-բնակարան կատարած այցի ժամանակ։

«Մշակման փուլում գտնվող շատ հետաքրքիր բաներ ունենք: Ունենք հրթիռ, որը 17 անգամ ավելի արագ է, քան որևէ այլ արագընթաց հրթիռ: Այն այնքան արագ է թռչում, որ այն չափազանց դժվար է նկատելը: Այնպիսի բան ունենք, որի մասին որևէ մեկն անգամ մտածել չի կարող»,-ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում 2,5 տրիլիոն դոլար է ծախսել ԶՈՒ-ի վրա:

«Մենք լավագույն ռազմական տեխնիկան ունենք, որին երբևէ ինչ որ մեկը տիրապետել է աշխարհում»,-ասել է Թրամփը:

 --0—ՄՀ