Հայաստանի տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

հասարակական

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-16-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կնվազի 2-4, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 11-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս