«Լոռի» ՖԱ-ի անձնակազմից 17 մարդ վարակվել է կորոնավիրուսով

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

Լոռի

«Լոռի» ՖԱ-ի անձնակազմից 17 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ակումբը հայտարարություն է տարածել։

Նրանց թվում են ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ըստ հայտարարության՝ վարակված անձանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։   --0—ՄՀ