Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական առաջխաղացման ներկայացված սպաների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

ՋալաԼ Հարությունյան

Հուլիսի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:  

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:  --0—ՄՀ