ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել։
Նրանք վիճարկում են վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։ Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել 2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը։
--0--ԱՀ