Ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը՝ չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

․

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ֆեյսբուքի ուղիղ եթերում փախուստի դիմած կարգազանց վարորդը հետապնդվել և բերման է ենթարկվել:

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության «ֆեյսբուքյան» ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի:

Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՃՈ-ն արտակարգ ծառայություն էր իրականացնում Գեղարքունիքի մարզում: 

--0--ԱՀ