Հրապարակվել են ադրբեջանական խոցված ՈւԱԶ-ի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

ուազ

Banak.info մասնագիտացված կայքը հրապարակել է հայկական դիրքերին չհասած, ադրբեջանական խոցված մեքենայի լուսանկարները:

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել»,-գրված է հրապարակված լուսանկարներին կից: 

Նշենք, որ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս հրապարակել է աղբյուրի լուրը և կից գրառում արել. «Ասում են՝ ՈՒԱԶ-ը լավ ավտո է, բայց հաստատ «բրոնեպոեզդ» չի...»:

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն էր տարածել, որ Տավուշ ուղղության ադրբեջանական զինծառայողները ՈւԱԶ-ով փորձել են հատել սահմանը: Հայկական կողմը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ, որի հետևանքով հակառակորդը մարդկային կորուստներ ունի:

1

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս