Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650-ն է․ սովորական մահճակալներն ավելի քիչ լարված են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Կառավարության արտահերթ նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին 2 օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը․

«Շաբաթ օրն ունեցել ենք 577 նոր դեպք, իսկ կիրակի օրը՝ 182։ Դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 32 հազար 151։ Կիրակի օրվա դեպքերի թիվն էականորեն ցածր է նախորդ թվից, ինչը պայմանավորված է քիչ թվով թեստերով», - ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը նաև անդրադարձավ հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությանը՝ նշելով, որ ծանր և ծայրահեղ ծանր պացինետների թիվը կրկին բարձր է մնում՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին․

«Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքներին, որոնք կրկին ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են, այս առումով ունենք փոքր-ինչ դրական դինամիկա», - հավելեց Թորոսյանը։

--0--ԿԿ