Հրազդանի կիրճում տղան ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա. իջնելու համար զանգել են ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

հազդան

Հայաստանի ԱԻՆ-ում հւլիսի 12-ին՝ ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա եւ չի կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։

Փրկարարները ճոպանների օգնությամբ Գրիգոր Գ․-ին (ծնված 1997 թ․) եւ Իրինա Պ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել անվտանգ տարածք։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս