Վրաստանում կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք է գրանցվել. դեպքերի ընդհանուր թիվը 995 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

վրաստա

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված թվերի համաձայն՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 995-ի:

Ապաքինման նոր դեպքերի մասին տեղեկություններ չկան․ դրանք դեռ 857-ն են: Երկրում համավարակի սկսվելուց ի վեր 15 մարդ է մահացել:

Միևնույն ժամանակ Վրաստանի 31 քաղաքացի, այդ թվում՝ 28 զինծառայող, բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Կարանտինում 5․001 մարդ կա, իսկ հիվանդանոցներում՝ 219:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս