ՌԴ-ն պատրաստ է աջակցել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

քաղաքական

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես ՝ եկել հայտարարությամբ՝  անհանգստություն  հայտնելով  հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

«Մենք անընդունելի ենք համարում լարվախության հետագա աճը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար: Ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», - նշվում է հայտարարության մեջ:

--0--ԿԿ