«Mercedes ML»-ը բախվել է պատնեշին, ընկել Սևանը. 67-ամյա վարորդը դուրս է եկել ինքնուրույն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

Հուլիսի 13-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Հրազդան քաղաքի բնակիչ, 67-ամյա Աշոտ Մ.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Սևանա Լճում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ ջրասուզակները սուզվել են լիճը, հատուկ ճոպաններ անցկացրել մեքենայի միջով, որպեսզի վերամբարձ կռունկի օգնությամբ այն մեքենան դուրս բերեն լճից։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ԼՄ