Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում հարվածը դիրքին թիկունքից է, ոչ թե հակառակորդի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը, որում նա մի քանի տաօրինակ փաստեր է նկատել:

«Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված տեսանյութ է, որն իր մեջ տարօրինակություն է պարունակում, որովհետև իրենք հայտարարում էին, որ գիշերային հարվածներ են հասցրել: Այստեղ ստվերներից երևում է, որ կեսօրից մի քիչ էն կողմ է:

Բայցի դրանից՝ երբ դանդաղեցնում ենք տեսանյութը, տեսնում ենք, թե որ կողմից է գալիս հարվածը: Իրականում հարվածը գալիս է թիկունքից: Ակնհայտ է, որ սա հնարավոր չէր, որովհետև, եթե ենթադրաբար սա մեր դիրքերն են, ապա նաև խրամատներից երևում է, թե որ ուղղությամբ է գտնվում հակառակորդը: Այնպես որ հնարավոր չէ, որ ռումբը կամ ներքևի աջ անկյունի ուղղությունից, որը փաստացի, ըստ իրենց ներկայացվածի, հայկական դիրքերի կողմն է»,-տեսանյութին կից գրել է Սամվել Մարտիրոսյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս