Ադրբեջանը արկակոծել է Չինարին, արկերից մեկն ընկել է տան վրա․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

հասարակական

«Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի ուշ Ստեփանյանը կատարել է նոր գրառում և հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ տուժածներ չկան։ 

--0--ԿԿ