Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

արարտտ

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նամակներ է հղել Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահներին: 

«ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ նամակներ եմ հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։

Նշել եմ, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին»,-գրել է ԱԺ խոսնակը։

Ավելի վաղ նա նամակներ էր հղել նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարներին՝ կոչ անելով դատապարտել ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրիչ գործողությունները:

--00—ԼՄ