Անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն իրավիճակի սրումից խուսափելու համար․ Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

սալոմե զուրաբիշվիլի

«Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին ցավում է հուլիսի 12-13-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ:

Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք աննախադեպ թշնամու՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ, միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը կարևոր նշանակություն ունեն:

Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամական պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։

Վրաստանի նախագահը հույս ունի, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին և խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար», - ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: