Օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

ոստիկանություն

Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:

Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին:

--0--ԱՀ