Հրապարակվել է հայկական կողմի պատժիչ գործողությունների տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

«Զինուժը» հրապարակվել է հայկական կողմի պատժիչ գործողությունների տեսանյութը, որում երևում են հարվածներ հակառակորդի մարտական դիրքերին:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը

Հ․ Գ․ Վերջը ուշադիր նայե՛ք:
Հ․ Գ․ Նոր տեսանյութերը՝ առաջիկայում»,-գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Շուտով կլինեն գործի փաստերը... Փաստերը ուժեղ են լինելու»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ 

--00—ԼՄ