Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ քաղցրավենիք է նվիրել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել: Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը:

«Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով: Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում: Շնորհակալություն Ֆրանսիա, շնորհավոր տոնդ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան այսօր տոնում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը: Այդ պատմական օրն ընդմիշտ վերջ տվեց միապետությանը և հեղափոխական Ֆրանսիայում դրվեցին հանրապետության հիմքերը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

--0--ԿԿ