ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մանուել Կոնդե Օրելյանան twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրադրության սրմանը:
«Գվատեմալայի Կոնգրեսի պատգամավորներն իրենց մեծամասնությամբ դատապարտում են հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունները։ Պահանջում ենք հարձակողական և սպառնալից քայլերի անհապաղ դադարեցում և կոչ ենք անում երկխոսության` որպես խաղաղության հասնելու միակ ուղի»,-գրել է Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
--0--ԿԿ