ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

քաղաքական

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչությունը հուլիսի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերաբերյալ։

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին։ Մեր աշխարհասփյուռ անդամներով և գլոբալ ցանցով հանդերձ` ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի անհիմն ռազմական ագրեսիան, որը սպառնալիք է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ