Ուֆայում տանը մենակ մնացած 2 երեխաները ՄԻՊ-ի և ՀՀ դեսպանատան ջանքերով վերադարձել են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթները դադարեցված լինելու մասին։

--00—ԼՄ