Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել 2 պետությունների սահմանին իրականացվող ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստեղծված իրավիճակի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հորդորել է անհապաղ ձեռնարկել քայլեր իրավիճակի կայունացման, ինչպես նաև լարումը թուլացնելու համար:

Գուտերեշը նաև նաև հորդորել է խուսափել սադրիչ բովանդակություն ունեցող ելույթներից:

--00—ԼՄ