Ադրբեջանցիները կրակել են Բերդի վրա, մուտքը դեպի համայնք փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

24News-ի նկարահանող խումբն այժմ գտնվում է Տավուշում՝ սահմանամերձ Վազաշեն գյուղում։ Գյուղացիների պատմելով՝ գյուղում խաղաղ է, թշնամու կրակոցներ չեն հնչել։

24News-ի լրագրող Սոնա Գիրգորյանը պատմել է, որ դեպի Բերդ տանող ճանապարհը փակ է, տեղակայված է ոստիկանական պահակակետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ