Հայկական զինուժը ոչնչացրել է ադրբեջանցի գեներալին և գնդապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

զոհ

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը պաշտոնապես ընդունել է, որ հայկական զինված ուժերը պատժիչ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին և կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզեևին։ 

Ավելի վաղ Razm.Info-ն լուր էր հրապարակել, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին բախման ժամանակ սպանվել են զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը»,-գրել էր Ռազմինֆոն:

--00—ԼՄ