Հրապարակվել են զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի և կապիտան Սոս Էլբակյանի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

գարուշ

Հրապարակվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացած զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի լուսանկարները:

Կապիտան Գարուշ Համբարձումյանն ընդգրկված էր ՀՀ ԶՈւ լավագույն սպաների ու հրաանատարների ցանկում: 

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

«Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»,-նշված է ՊՆ ֆեյսբուքյան էջում:

1

--00—ԼՄ