Ադրբեջանը սեփական գյուղը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով այն թիրախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական
Razm.info-ն ներկայացրել է արբանյակային լուսանկար, որում երևում է՝ Ադրբեջանի Զինված ուժերն իրենց հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայել են Դոնդար Ղուշչու գյուղի շրջակայքում՝ այսպիսով հերթական անգամ թիրախ դարձնելով սեփական բնակչությանը։

«Արբանյակային լուսանկարների հիման վրա ձեզ ենք ներկայացնում Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել», - գրում է կայքը: 

հասարակական

--0--ԿԿ