Բերդում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը 24News-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հակառակորդի կրակը դադարել է։ 

«Հիմա խաղաղ է։ Թշնամու կողմից հարձակումը դադարել է։ Բնակչության մեջ խուճապ չկա։ Բոլորն իրենց աշխատանքով են զբաղված»,- ասել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայկական կողմը 2 զոհ ունի:
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Հիշեցնենք, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ից ռազմական գործողություններ են սկսել հայ-ադրբեջանական Տավուշի սահմանային ուղղությամբ։

Աննա Դանիելյան

--0--ԿԿ