Խոնարհումս՝ իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած հերոսների հիշատակին. նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News

նախագահ

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը զոհված զինծառայողների՝ մայոր Գարուշ Համբարձումյանի և կապիտան Սոս Էլբակյանի մահվան կապակցությամբ:

«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի, գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում:

Խոնարհումս՝ իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:

Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,-նշվում է հրապարակված տեքստում:

--00—ԼՄ