Հակառակորդի կրակից ՀՀ ԶՈւ ժամկետային երկու զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

հասարակական

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի զոհվելու մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։ 

Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս