Կռվելու ենք երեք ճակատով՝ թշնամու, կորոնավիրուսի և ներսում երրորդ ճակատ բացած մարդկանց դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News 

Հայկական զինված ուժերը երկու ապտակ հասցրին՝ մեկն Ալիևին, մյուսն այն մարդկանց, որոնք խորհուրդ էին տալիս նրան հարձակվել Հայաստանի վրա, և այսօր էլ շարունակում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։

«Ադրբեջանը նորից գնաց արկածախնդրության՝ չհասկանալով ու չլսելով պաշտոնական Երևանի մեսիջները։ Երևի ավելի շատ լսում էր ՀՀ ներքաղաքական դաշտից իրեն խորհուրդ տվողներին, որոնք արդեն երկու տարի է հոգնեցրին իրենց լոզունգներով, թե այս իշխանությունը կեղծ է, խաբում է։ Երևի նաև իրենց հետախուզությունը որոշակի բացթողումներ ունեցավ։ Չհասկացան, որ այն, ինչ ասում է պաշտոնական Երևանը, դեկլարատիվ հայտարարություն չէ։ Դրանց տակ բովանդակություն կա, և այն հետևյալն էր՝ մեզ հետ ուժի սպառնալիքով խոսելու ժամանակներն այլևս անցած են։ Մեզ հնարավոր չէ այլևս զենքի սպառնալիքի տակ լուծում պարտադրել կամ որոշումներ թելադրել։ Հետևաբար չհասկանալով կամ չընկալելով սա՝ Տավուշում գնաց արկածախնդրության։ Եվ ամեն օր քանի շարունակում են գործողությունները, նրանք ստանալու են ցավոտ պատասխաններ»,- ասել է նա Տիգրան Կարապետյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ