Զոհրաբ Մնացականյանն Իրանի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

․

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

--0--ԱՀ