Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

․

«Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կան», - նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝  լարվածության նվազում է նկատվում։

Հիշեցնենք, որ Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգը ՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։