New York Times-ը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական վատթարագույն բռնկմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

սահման

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերն այսօր կիրառել են ծանր հրետանային և անօդաչու թռչող սարքեր։ Երկու կողմում առնվազն 16 զոհ կա, այդ թվում ՝ ադրբեջանցի գեներալ։ Ամերիկյան հայտնի New York Times-ն անդրադարձել է, իր բնորոշմամբ, երկու երկրների միջև ռազմական վատթարագույն բռնկմանը։ 

Հայաստանի և Ադրբեջանի ուժերը հաճախակի են բախումներ ունենում: Ներկայիս ռազմական գործողությունները ամենալուրջ բռնկումն են՝ 2016 թվականից ի վեր, երբ քառօրյա մարտերի ընթացքում բազմաթիվ զոհեր էին գրանցվել։ Վերջին ռազմական գործողությունները սկսեցին կիրակի օրը:

Մարտը սկսելու համար երկու երկրների պաշտոնյաները միմյանց են մեղադրում և նշում, որ պարբերական հրետակոծությունը շարունակվում է։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ զոհվել է 2 բարձրաստիճան սպա ՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, գնդապետ Իլգար Միրզաևը, ինչպես նաև 5 այլ զինածառայող։

Հայ պաշտոնյաների պնդմամբ՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը գրոհ են իրականացրել Տուվուշի մարզի Բերդ քաղաքի վրա ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկը։ 

«Ադրբեջանական կողմը սեփական բնակչությունը շրջապատել է հրետանային մարտկոցներով ՝ նրանց թիրախ դարձնելով, իսկ հետո բողոքել, թե հայկական ուժերը կրակել են այդ ուղղությամբ», – ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ խոսնակը՝ կից տեղադրելով գյուղի շուրջ ադրբեջանական հրետանու լուսանկարները:

Ադրբեջանական զինուժը հերքել է ԱԹՕ-ի կիրառումը և իր հերթին պնդել, որ իր ուժերը գնդակոծել են հայկական անօդաչու թռչող սարք և անձնակազմի հետ միասին ոչնչացրել հայկական հրետանային համակարգ:

Ռազմական գործողությունների շարունակվելուն զուգահեռ՝ Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր նաև Հայաստանի կառավարության կայքերի վրա կիբերհարձակումներ կատարելու համար: Երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանին՝ բախումները հրահրելու համար և նախազգուշացրեց, որ «այն կրելու է անկանխատեսելի հետևանքների պատասխանատվությունը»։

Իլհան Ալիևը դատապարտեց, իր որակմամբ, «Հայաստանի հերթական սադրանքը» և խոստացավ պաշտպանել Ադրբեջանի ազգային տարածքը: Թուրքիան, որն Ադրբեջանի հետ էթնիկ և մշակութային սերտ կապեր ունի, հակամարտության հարցում Բաքվին ամուր աջակցություն է հայտնել։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք համանախագահում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տանող ԵԱՀԿ Մինսկի խումբը, դատապարտել են բռնությունները և զսպվածության կոչ արել։ 

Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «խորապես անհանգստացած է» մարտերով և պատրաստ է միջնորդ դեր ստանձնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես անհանգստություն է հայտնել:

Նրա խոսնակը հայտարարել է, որ կառույցի ղեկավարը «բոլոր ներգրավվածներին կոչ է անում անհապաղ դադարեցնել պայքարը, անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը մեղմելու համար և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»:

--0--ԱՀ