Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

ծառուկկ

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետո Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ «Ժամանակ»-ը գրել էր, որ Ծառուկյանը բավականին ծանր է տանում կորոնավիրուսային վարակը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նա ունի ուղեկցող հիվանդություն՝ ասթմա, և որ նա մշտապես գտնվում է բժշկական հսկողության տակ:

--00—ԼՄ