Հուլիսի 16֊ին կիրականացվի Լոս Անջելես֊Երևան֊Բոստոն, հուլիսի 17-ին՝ Կիև-Երևան-Կիև չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

չվերթ

Հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35): Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Ս. թ. հուլիսի 16֊ին կիրականացվի Լոս Անջելես֊Երևան֊Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17֊ին 08։50)։

Ս․ թ․ հուլիսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Ս.թ. հուլիսի 17-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 03:20, Երևանից մեկնում ժամը 04:20):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»։ --0—ՄՀ