Գլխավորը հիմա ոչ թե մեղավոր փնտրելն է, այլ մարտական գործողությունը դադարեցնելը. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

 

մատվիենկո
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է, որ ՌԴ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, քանի որ «և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են», և կանի ամեն ինչ էսկալացիան դադարեցնելու համար: 

«Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-ասել է Մատվիենկոն և հավելել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի կանգնեցնեն լարվածության սրումն ու մարտական գործողությունները:

Ըստ Մատվիենկոյի` Ռուսաստանի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում հարկավոր է հասնել փոխըմբռնելի որոշումների:

Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ խնդրի առնչությամբ իրեն՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները:

--00—ԼՄ