Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

հասարակական

«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»,-գրել է խոսնակը։

--0--ԿԿ