Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտու 2»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

Արզումանյան

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ։ Արամ Հակոբյանն այլևս «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռոբերտ Արզումանյանը։

Հակոբյանը «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսից։ Ակումբը շնորհակալություն է հայտնում Հակոբյանին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում։

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակված Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի ոչ վաղ անցյալի առաջատարներից էր։ Մարզչական գործունեություն սկսել է ծավալել 2019 թվականից Երևանի «Փյունիկում»։ Ընդգրկված է եղել գլխավոր թիմի մարզչական շտաբում։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Ռոբերտ Արզումանյանին նոր պաշտոն ստանալու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ նոր ու պատասխանատու աշխատանքում։

Արզումանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Վահե Հարությունյանը և դարպասապահների մարզիչ Ալբերտ Օհանյանը։ 

  --0—ՄՀ