Արցախի նախագահի հրամանով Ս․Ավանեսյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է նոր նախարար

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

 

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը։

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

--0--ԱՀ