Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը տարակուսելի է և դատապարտելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»: Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»,- նշել է խոսնակը։