Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը:

«Սահմանն ամուր է, իսկ սահմանի գյուղերը շարունակում են զարգանալ

Եվս մեկ կենսական խնդիր է լուծվում սահմանապահ համայնքում:

Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը: 155մլն դրամ ֆինանսավորմամբ կարդիականացվի դեռևս խորհրդային շրջանում անցկացված համակարգը, որն ապահովում էր գյուղի ջրամատակարարումը միայն մասնակի:

Աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը»,- գրել է Պապիկյանը:

--0--ԱՀ