Կամավորներ են հավաքագրում․ կազմուպատրաստ սպասում են․ «Հրապարակ»

ԵՐԵՒԱՆ, 16 ՀՈՒԼԻՍ, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանին երեկ արձանագրված հարաբերական անդորրին, ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպություններ թիվ մեկ պատրաստություն են հայտարարել։

Տեղեկացանք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ Արմավիրում հավաքել է իր «Սեւ հովազ» կազմակերպությանը․ քննարկվել է սահմանային իրավիճակը, տեղեկացրել է, որ մեկ օր առաջ եղել է Տավուշում, ներկայացրել է իրավիճակը, ապա հանձնարարել է հավաքագրել բոլոր կամավորներին եւ կազմուպատրաստ սպասել պաշտպանության նախարարի հրահանգներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ