Հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից Չինարի գյուղի բնակիչ է վիրավորվել (թարմացվող)

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News 

Արծրուն Հովհաննիսյան

16։10

«Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը»։

Արծրուն Հովհաննիսյան

13։27

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»

Շուշան Ստեփանյան

12։48

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Այսպիսով, հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»:

Շուշան Ստեփանյան

11:21

«Փաստորեն արևին փռածները էլի Յաշման է...»

Արծրուն Հովհաննիսյան

11։08

«Ադրբեջանն ընդունել է իր կորուստները»։

Արծրուն Հովհաննիսյան

10:05

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

Շուշան Ստեփանյան

10:02

«Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»։

Արծրուն Հովհաննիսյան

09:45

«Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»։

Արծրուն Հովհաննիսյան

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս