Ադրբեջանի 100 հոգանոց ջոկատը հարձակվել է մեր «Անվախ» կոչվող դիրքի վրա, հետ է շպրտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

«Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգանոց կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և  Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները»,-այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ շեշտեց, որ Հայոց բանակի դիրքապահները կանխել են ներթափանցման փորձը, թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել, նախնական տվյալներով, տալով զոհեր ու վիրավորներ, կորցնելով տեխնիկա։

 --0--ԿԿ